Օբյեկտիվ դիտում

Հոգեբանական դիտում, նկարագրական հոգեբանական մեթոդ, որի առանձնահատկությունն ուսումնասիրվող օբյեկտի կազմակերպված կամ պլանավորված ընկալումն է, նրա վարքային դրսևորումների գրանցումը։ Դիտումը հոգեբանական երևույթների նպատակուղղված, կազմակերպված ընկալումն է որոշակի պայմաններում դրանք ուսումնասիրելու նպատակով։Դիտման մեթոդը հետազոտության հնագույն մեթոդն է։ Դրա օգնությամբ կարելի է մարդու մասին լայն տեղեկություններ ստանալ։ Այն անփոխարինելի է այնտեղ, որտեղ մշակված չեն ստանդարտացված ընթացակարգեր։ Դիտման մեթոդը չափազանց մեծ նշանակություն ունի երեխաների հոգեբանական առանձնահատկություններն ուսումնասիրելու համար, քանի որ նրանք մեծ խնդիրներ են առանջնացնում փորձարարական հետազոտության ընթացքում։

Օգտվել եմ`https://hy.wikipedia.org/wiki/%D5%80%D5%B8%D5%A3%D5%A5%D5%A2%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%A4%D5%AB%D5%BF%D5%B8%D6%82%D5%B4

Պահանջմունք

Պահանջմունք, նորմալ կենսագործունեության և հոգեկան ակտիվության համար անհրաժեշտ որևէ երևույթի, արժեքի կարիքը։ Յուրաքանչյուր կենդանի օրգանիզմի, այդ թվում նաև մարդու հոգեկան ակտիվության հիմքում ընկած է պահանջմունքները։ Պահանջմունքներն այն ամենի ամբողջությունն են, ինչի կարիքն ունի կենդանի օրգանիզմը իր կենսագործունեությունը պահպանելու, գոյատևելու, հարմարվելու և զարգանալու համար։ Պահանջմունքն, առաջ գալով, մարդուն մղում է ակտիվության կամ նույնիսկ նպատակասլաց գործունեության, որի նպատակը այդ պահանջմունքը բավարարելու համար անհրաժեշտ հատկություններ ունեցող օբյեկտներ ձեռք բերելն է։ Պահանջմունքի բավարարումն անհրաժեշտ է օրգանիզմի և անձի պահպանման ու զարգացման համար։ Մարդիկ զարգացման գործընթացում հաճախ ձեռք են բերում նաև վնասակար պահանջմունքներ (օրինակ, ծխելու կամ սպիրտային խմիչքներ օգտագործելու պահանջմունք)։

Պահանջմունքները ընկած են մարդու հոգեկան ակտիվության հիմքում։ Մարդը ակտիվ է այնքանով, որքանով նա ունի պահանջմունքներ, որոնք անհրաժեշտ էբավարարել։ Սեփական պահանջմունքների գիտակցումը կապված է անձի ընդհանուր զարգացման, նրա գիտակցության, ինքնգիտակցության, խոսքի, մտածողության ձևավորման հետ։ Պահանջմունքների գիտակցումը կատարվում է աստիճանաբար, անձի զարգացման հետ զուգընթաց։

Սուբյեկտ և օբյեկտ

Սուբյեկտ և օբյեկտ (լատ.՝ subjectus — ենթակա, լատ.՝ objectum —«առ արկանված»՝ առարկա), փիլիսոփայական կատեգորիաներ, սուբյեկտը հասարակական մարդն է՝ առանձին անհատը, հասարակական խումբը կամ մարդկությունը (մարդն առհասարակ), որքանով որ նա հանդես է գալիս որպես գործողություն կատարող ու ճանաչողության կրող, և համապատասխանաբար, իրեն առանձնացնում է արտաքին աշխարհից, գիտակցում է իր ինքնությունը (որպես ես) և իրեն հակադրում է ճանաչողության ու գործողության առարկային որպես օբյեկտի։ Իմացաբանական առումով ևս սուբյեկտը հանդես է գալիս որպես ակտիվ գործոն, որն առանձնացնում է ճանաչողության իր օբյեկտը և ճանաչողության ընթացքում վերակառուցում է այն։ Գիտության մեջ արդեն փորձնական ճանաչողությունն անպայման ենթադրում է սուբյեկտի նպատակադիր ներգործություն առարկայի վրա, իսկ տեսական ճանաչողությունն ունի կառուցիչ բնույթ, այն ենթադրում է վերացական և իդեալական օբյեկտների կառուցում, որոնք երբեմն չունեն իրենց փորձնական նախատիպը։ Սակայն գիտական ճանաչողության խնդիրն է տալ օբյեկտիվ իրականության՝ սուբյեկտից օտարված պատկերը, որի մեջ ներառված են ճանաչող առանձին անհատների անձնական տպավորություններն ու գնահատականները, դրան են ծառայում գիտության մեջ պատմականորեն մշակված գիտափորձի և տեսության կառուցման միջոցներն ու եղանակները։ Այսուհանդերձ, գիտելիքի բացարձակ օտարումը ճանաչող սուբյեկտից ընդհանրապես (դասական բնագիտության մեջ ընդունված՝ «բացարձակ բնության» իդեալը) հնարավոր չէ, և դա ցայտուն կերպով դրսևորվեց ժամանակակից գիտության մեջ (օրինակ, ֆիզիկայում՝ հարաբերականության տեսության և քվանտային մեխանիկայի մեկնաբանությունների շուրջը ծավալված բանավեճերում)։ Կան գիտելիքի բացարձակ օտարումն անհնարին դարձնող մի քանի ավելի ընդհանուր գործոններ՝ մարդու զգայական արտացոլման և մարդկային բանականության առանձնահատկությունները, մարդու աշխարհընկալման պատմամշակութային պայմանավորվածությունը և այլն։ Այս բոլոր գործոնների բերումով մարդկային ճանաչողությունը (և աշխարհի գիտական պատկերը) անխուսափելիորեն իր վրա կրում է ճանաչող սուբյեկտի կնիքը, այնպես որ բնականաբար ծագում է գիտելիքների օբյեկտիվ բովանդակությունը հիմնավորելու իմացաբանական խնդիրը։

Ինքնադիտում

Ինքնադիտում, սեփական ներհոգեկան վիճակները, գիտակցության ոլորտի բովանդակություններն ու գործողությունները դիտելու և ներքին ուշադրության միջոցով արտացոլելու երևույթը։ Ինքնադիտումը զարգանում է օնտոգենեզում, սկզբում ունենալով տարտամ և ոչ խոսքային, ապա՝ խոսքային, ավելի տարբերակված, հստակ, առարկայական և իմաստավորված բնույթ։ Առանձնացվում է երկու կողմ՝ ինտրոսպեկցիա (ներհայեցողություն) և օբյեկտիվ ինքնադիտում։ Ներհայեցողությունը միջնորդված օբյեկտիվ իմացություն է և ոչ սեփական սուբյեկտիվ վիճակների անմիջական կամ հետհայաց ռեֆլեքսիա, իսկ Ինքնադիտումը օբյեկտիվ աշխարհի և միաժամանակ ներհոգեկան վիճակների իմացության բարդ պրոցես։ Ինքնադիտում կարող է կատարել գիտակցական հոգեվիճակում գտնվող անձը։ Ինքնադիտման տվյալները չի կարելի ճշգրիտ և վերջնական համարել։ Ինքնադիտումը թույլ է տալիս վարկածներ, որոնք ստուգվում և լրացվում են այլ մեթոդներով (հատկապես էքսպերիմենտներով), վերլուծվում և մեկնաբանվում։ Օբյեկտիվ դիտման համար մատչելի վարքի ձևերը ներհոգեկան պրոցեսների ցուցանիշներ կամ դրսևորումներ են, որոնց մեկնաբանումը խորացնում է ներհոգեկան երևույթների իմացությունը՝ ոչ մի չափով չվերացնելով ներհայեցողությունից օգտվելու անհրաժեշտությունը։ Ինքնադիտման օբյեկտիվ բովանդակության առկայության շնորհիվ այդ մեխանիզմի միջոցով ստացված տվյալները (օրինակ՝ ձայնը, գույնը, ջերմության զգայությունները, զգայական ընկալումներն ընդհանրապես) օգտագործվում են նաև ֆիզիկա-քիմիական գիտություններում որպես մարմինների ներքին հատկություններն ուսումնասիրելու անհրաժեշտ տվյալներ։ Առանց ինքնադիտան հոգեկան պրոցեսների ուսումնասիրությունն անհնար է։

Օգտվել եմ` https://hy.wikipedia.org/wiki/%D4%BB%D5%B6%D6%84%D5%B6%D5%A1%D5%A4%D5%AB%D5%BF%D5%B8%D6%82%D5%B4

Սոցիալական դերեր

Սոցիալական դեր, սոցիալական որևէ համակարգի շրջանակներում միևնույն դիրքը գրավող մարդկանց վարքագծի կայուն ձև։ Սոցիալական դեր արտահայտում է մարդկանց վարքագծի սոցիալ-տիպական կողմերը։ Միևնույն անձնավորությունը կատարում է տարբեր դերեր՝ ղեկավար, ենթակա, ծնող, այցելու, ընկեր և այլն։ Սոցիալական դերի կատարման հաջողությունը մեծապես պայմանավորված է անձնավորության սոցիալական ստատուսով և սոցիալական դեր սոցիալական վարկով։ Անձնավորության ձգտումը՝ բարձրացնել իր սոցիալական ստատուսը, սերտորեն առնչված է սոցիալական դերի կատարման որակի հետ այդ ձգտումը շատերի համար վարքի հզոր դրդապատճառ է։ Դերերի կատարումը մեծ ազդեցություն ունի անձնավորության ձևավորման վրա սոցիալականացումը ընթանում է ամենից առաջ դերերի կատարման միջոցով։ Սոցիալական դեր կատարողից խմբի սպասումները որոշ սահմաններում տարբերվում են կոնկրետ անձնավորության դերային վարքագծից, որը դերերի և անձնավորության «Ես»-ի փոխազդեցության արդյունք է։ Այս էական հանգամանքը ըստ արժանվույն հաշվի չի առնում բուրժուական սոցիոլոգիայում տարածված «դերերի տեսությունը», որը ռոբոտանման է ներկայացնում անձնավորության դերային վարքը։ Մինչդեռ, թեև անձնավորությունն, իրոք, դրսևորվում է իր կատարած դերերում, սակայն նրա էությունը չի հանգում դրանց, նա որոշակիորեն վերաբերվում է իր կատարած դերերին, ներայնացնում, իմաստավորում դրանք։ Անձնավորության կատարած տարբեր սոցիալական դերերի, ինչպես նաև նրա և սոցիալական դերի միջև ծագող բախումները անձնավորությունը կարող է գիտակցել կամ չգիտակցել, դրա հետ հաշտվել կամ ոչ։ Բախում կարող է առաջանալ նաև տարբեր անձնավորությունների կողմից միևնույն սոցիալական դերի բովանդակության տարբեր մեկնաբանումների հետևանքով։

Օգտվել եմ` https://hy.wikipedia.org/wiki/%D5%8D%D5%B8%D6%81%D5%AB%D5%A1%D5%AC%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%A4%D5%A5%D6%80

Սոցիալական խմբեր

Սոցիալական խումբ, սոցիալական հանրույթի տեսակ, հասարակության կառուցվածքային տարր, ընդհանուր շահերով, նպատակներով և գործունեությամբ միավորված մարդկանց ամբողջություն։ Սոցիալական խումբը դասակարգման տարբեր սկզբունքներ կան՝ ըստ դասակարգային, ազգային պատկանելության, դավանանքի, զբաղմունքի և այլն։ Սոցիալական խումբը բնութագրվում է տարբեր աստիճանի կարգավորվածությամբ՝ մանրամասն կանոնակարգումից (բանակ) մինչև տարերային վիճակը (ամբոխ), ինչպես և մեկուսացվածությամբ։Պլյուրալիզմը բոլոր սոցիալական խմբերը համարում է անկախ և հավասարազոր։պար Սա սոցիոլոգիայի մասին անավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։

Օգտվել եմ` https://hy.wikipedia.org/wiki/%D5%8D%D5%B8%D6%81%D5%AB%D5%A1%D5%AC%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%AD%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2

Անձ

Մարդ” հասկացությունը ընդհանուր է։ Մենք դա լայնորեն գործածում ենք և այդ անվանման տակ միաժամանակ հասկանում  և անձնավորություն և անհատականություն հասկացությունները։

Դրանք մարդուն տրվում են ոչ թե որպես կենսաբանական ժառանգություն, ոչ թե մարդը ի ծնե իր հետ բերում է, այլ ձևավորվում են կյանքի ընթացքում՝ նախորդ սերունդների փորձի, մշակույթի յուրացման շնորհիվ։

Անհատը իր հետ բերում է անձնավորություն դառնալու բոլոր նախադրյալները, բայց եթե նա չապրի սոցիալական միջավայրում, ապա այդպես էլ նա անձ-մարդ չի դառնա։

Սոցիալականություն

Սոցիալիզացիայի (անձնավորվելու) ողջ ընթացքն ի վերջո հանգում է նրան, որ անհատը անձ է դառնում՝ ձեռք բերելով հասարակական պատմական փորձը, այնուհետև իր վրա է վերցնում այդ փորձը մատաղ սերնդին փոխանցելու պարտականությունը։

Դրա համար էլ մարդու սոցիալականացումը (սոցիալիզացիան) հասարակական-պատմական փորձի յուրացման և օգտագործման տեսանկյունից բաժանվում է երկու  շրջանի։


Առաջին շրջանը վաղ սոցիալիզացիան է, որն ընդգրկում է մինչն երիտասարդության տարիքի վերջը, իսկ մյուս շրջանը՝ դրանից հետո ընկած շրջանները։  


Երկրորդ շրջանում մարդն իր սովորածը, ձեռք բերածը ավել կամ պակաս հարստացված ձևով հաղորդում է կրտսեր սերնդին։ Բայց այդ փորձի ընդունումն ու հաղորդումը այդքան էլ հեշտ ու խաղաղ չի ընթանում, նորից առաջանում են սերունդների միջև հարաբերությունների բազմաթիվ պրոբլեմներ։

1.    Սկզբնական սոցիալիզացիայի կամ ադապտացիայի փուլ։
Դա ընդգրկում է ծնված օրվանից մինչ դեռահասության տարիքը, որի ընթացքում երեխան սոցիալական (մեծերի) փորձը յուրացնում է ոչ քննադատաբար, հարմարվում է սոցիալական միջավայրին և դրա պահանջներին, ընդօրինակում է մեծերի վարքն ու գործողությունները։


2.    Անձնավորման փուլ։ Այս ժամանակաշրջանում երեխայի մեջ դրսևորվում է իրեն ուրիշներից անջատելու ցանկություն, նա քննադատական վերաբերմունք է արտահայտում վարքի հասարակական նորմերի նկատմամբ։ Այս փուլը ինքնորոշման փուլ է (աշխարհը և ես)   որովհետև դեռահասի աշխարհայացքն ու բնավորությունը դեռևս անկայուն են։ Իսկ պատանեկության տարիքը (18-25 տարեկան) բնութագրվում է որպես համեմատաբար կայուն սոցիալիականացման տարիք, որի ընթացքում մշակվում են անձի կայուն հատկությունները։


3.    Ինտեգրացիայի փուլ, որի ընթացքում անձի մեջ ցանկություն է առաջանում հասարակության մեջ իր տեղը գտնելու, հասարակության մեջ ներառվելու համար :

4. Աշխատանքային փուլ ընդգրկում է ծերությունը, որը էական ներդրում է բերում սոցիալական փորձի վերարտադրման գործում՝ այն նոր սերնդին փոխանցելու գործընթացում։


 Անձը իր կյանքի գործունեության ընթացքում կատարում է բազմաթիվ սոցիալական դերեր, հանդես գալիս դերերում։ Այդ պատճառով էլ սոցիալական դերը և դրանով պայմանավորված դերային վարքագիծը անձի սոցիալական վարքից վերցրած կողմն է։

Սոցիալական դերը տվյալ անձից սպասվող հավանության արժանացած վարքի այն նորմատիվ ձևն է, որի օգնությամբ անձը գրավում է որոշակի դիրք հասարակական և միջանհատական հարաբերություններում։

Մարդու սոցիալական դերերը բազմազան են։ Սոցիալական իրադրության փոփոխության հետ փոխվում է նաև մարդու սոցիալական դերը։ 
Սոցիալական դերը կարող է լիարժեք լինել այն ժամանակ, երբ հայտնի է, թե ում հետ, ում համար է այն կատարվում։ Անհնար է կատարել ամուսնու դեր, երբ ամուսնացած չես, որդու դեր, երբ ծնողներ չունես, զարմիկի դեր, երբ հորեղբայր կամ հորաքույր չունես։ Կամ թե մարդը չի կարող պետի դեր կատարել, երբ ենթականեր չունի, մանկավարժի դեր՝ առանց աշակերտների, զորավարի դեր՝ առանց զորքի և այլն։ Դա հնարավոր չէ, քանի որ սոցիալական դերը արտացոլում է անձի սոցիալական վարքն ու տարբեր սոցիալական ֆունկցիաները։

Հետևաբար, սոցիալական դերը հասարակության կողմից մշակված մարդու սոցիալական գործողություններն են որոշակի սոցիալական իրադրություններում։


Սոցիալական դերը ենթադրում է դրան համապատասխան սոցիալական վարքագիծ։  Ստանձնելով որոշակի սոցիալական դեր՝ անձը իր վրա է վերցնում սոցիալական որոշակի դերային վարքագծի պարտականություններ և իրավունքներ։ Կախված այն բանից, թե անձը ինչ սոցիալական, հասարակական հարաբերությունների մեջ է մտնում, ինչ սոցիալական դեր ունի (ծնող է, մանկավարժ է, հիմնարկի պետ է, քաղաքական կամ տնտեսական գործիչ է և այլն), նա կարող է լիարժեք կատարել իր դերային պարտականությունները, կարող է թերանալ, կարող է չարաշահել իր դիրքը, կարող է գերագույնս օգտագործել իր իրավունքները և «մոռանալ», չկատարել դերային պարտականությունները :

Իմ մասին

1 Իմ մասին 5 բարով։

Բարի եմ, շուտ նեղացկոտ, համբերատար եմ։

2 Իմ առաքելությունը։

Հագուստով կարելը, սպորտով զբաղվել,

3 Ինչի եմ ես նման։

Հորքուրիս

4 Ինչի է ինձ ուրախացնում։

Կոնֆետներնու ընկերները։

5Ինչն է ինձ տխրեցնում։

Իմ ուզածով չի լինում, անկոչ յուրերի գալը։

6 Ինչն է ինձ վախեցնում։

Հարազատի կորուստը։

7 Ես ընկերներիս աչքով 5 բառ։

Նպատակասլաց, դուխով, բարի, համեստեմ, հետաքրքիր եմ։