Հունական աղբյուրներում պահպանվել է հայերի ծագման մասին պատմող մի ավանդազրույց, ըստ որի՝ հայերը ծագում են հույների մեջ մեծ սեր վայելող արգոնավորդներից մեկից։ Յասոնը և մնացած արգոնավորդներն իրենց Արգոն նավով ուղևորվում են Կողքիս, որտեղ էլ փորձում են գտնել ոսկե գեղմը, ինչը համարվում էր անմահության և հավերժության խորհրդանիշը։ Արգոնավորդներից մեկը՝ Արմենոսը, որը Հունաստանի Թեսալիա մարզից էր, մնացած արգոնավորդների հետ միասին չի վերադառնում Հունաստան, այլ մնում է Հայկական բարձրավանդակում, որտեղ էլ ստեղծված պետությունը նրա անունով կոչվում է «Արմենիա», իսկ այդ երկրի բնակիչները՝ «արմեններ»։

Վրացական ավանդազրույցը գրի է առնվել վրաց մի շարք հեղինակների կողմից 9-11-րդ դարերում։ Ըստ այս ավանդազրույցի՝ Թարգամոսի (Թորգոմի) 8 որդիներից առաջացել են մի շարք կովկասյան ժողովուրդներ։ Այս 8 որդիներից ավագը Հայոսն էր, որից էլ առաջացան հայերը։ Մյուս որդիներից Քարթլոսից առաջացան վրացիները, իսկ մնացած որդիներից՝ աղվանական, լեզգիական և մի շարք այլ կովկասյան ցեղերը։

Արաբական ավանդազրույցը գրի է առնվել Յակուտիի և Դիմաչկիի երկերում 12-13-րդ դարերում։ Այն նույնպես հայերի ծագումը կապում է համաշխարհային ջրհեղեղից հետո միակ ողջ մնացած մարդու՝ Նոյի որդիների հետ[58]։ Ըստ ավանդազրույցի՝ Նոյի որդի Յաֆիսից (Հաբեթ) ծնվեց Ավմարը, ապա նրա թոռ Լանթանը (Թորգոմ)։ Հենց նրանից էլ սերեց հայերի նախնին՝ Արմինին։ Ավանդազրույցը հավաստում է, որ Արմինինի եղբայրներից էլ առաջացան վրացիները և աղվանները։ Այս պատմությունը պահպանել է նաև հնդեվրոպական ժողովուրդների եղբայրության ու բարեկամության փաստը՝ նշելով, որ հայերին ազգակից են հույները, սլավոնները, ֆրանկները և պարսիկները[57]։Հին եբրայական ավանդազրույցը գրի է առնվել Հովսեպոս Փլավիոսի (Ք․ա I-Ք․հ․ I դարեր) կողմից «Հրեական հնախոսություն» գրքի էջերում, ըստ որի՝ «Ուրոսը հաստատեց Հայաստանը»։ Այս տեղեկության վերաբերյալ կա տարակարծություն։ Հնարավոր է, որ խոսքը վերաբերում է Հայկի սերունդներից Արա Գեղեցիկին։ Ըստ մեկ այլ վարկածի՝ խոսքը վերաբերում է Վանի թագավորության արքա Ռուսային, քանի որ նա հայտնի է որպես «Ռուսա Էրիմենայի որդի», և նրա անունը հիշատակվում է նաև «Ուրսա» տարբերակով[59]։

Առաջադրանք

1․Գրիր տրված բառերի հնչյունափոխված արմատների անհնչյունափոխ ձևերը․Գուժկան-գույժ, սնափառ-սին սննդարար-օգհմտանալ, ընձառյուծ, գիրանալ-գեր, կնճռոտ-կնճիռ, հրաձիգ-հուր ձգել, լեզվաբան-լեզու, մատենաշար-մատյան

։2․Դարձվածքների իմաստները ատահայտիր մեկ բառով․

Ճամփից հանել-շեղել

տունը քանդել-դժբախտացնել

վարդ կտրել-ոգևորվել

ճամփան պահել-սպասել

հալած յուղի պես-հեշտ

սուր ճոճել-սպառնալ

լեզուն կապ ընկնել-զարմանալ

հոգին հանել-տանջել

ձեռք մեկնել-օգնել

սիրտ առնել-համարձակվել

3․Գրիր յուրաքանչյուր բառի դիմաց երկուական հոմանիշ

մեգ- մռայլ, մշուշ

աստանդական-պանդուխտ, թափառական

ճախրել-սավառնել, թռչել

խարխուլ -խարիզուն, զաղփաղփուն

եղեռն-ջարդ, սպանդ

արգավանդ-բերրի պտղաբեր

թշվառ -խեղճ, ողորմելի

աժդահա-մեծ, հսկա

հորդ-առատ, պերճ

պերճ-շքեղ, ճոխ

Քոչարի հայկական պարի պատմությունը

Քոչարին կարող է դառնալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգություն: Հայկական այս պարը ցուցակում ներառելու մասին Հայաստանի հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության միջկառավարական հանձնաժողովի քննարկմանն է ներկայացված

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի — Sputnik. Անսասան շղթա կազմեցին աղջիկներն ու տղաները: Նրանք նախապատրաստվում են փորձի: Կհնչի երաժշտությունը, կլսվի հատակին զարկվող ոտքերի դոփյունը, ու կցնցվեն դահլիճի պատուհանները: Իսկ հիմա պարողները դեռ մարզվում են: Այսօր նրանք կպարեն հայկական հնագույն պարը` քոչարին:

Армянский танец Кочари

© SPUTNIK / АСАТУР ЕСАЯНЦՀայկական քոչարի


Եթե պրոֆեսիոնալները գիտեն այս պարի բուն էությունը, ապա շատերի համար այն պարզապես զուգորդվում է «մեր», «հարազատ» հասկացությունների հետ: Միշտ էլ աղմկոտ հավաքույթների, հարսանիքների, ծննդյան տոների, խնջույքների ժամանակ գտնվում են խիզախներ, ովքեր ոտքի են հանում բոլորին: Ամբողջ աշխարհի հայերն են պարում քոչարի` մեծամասամբ չիմանալով, թե ինչպես է պետք «ճիշտ պարել»:

«Առաջին անգամ քոչարի պարել սովորեցի հայկական համայնքում։ Պարի սիրահարների թիվն աստիճանաբար մեծացավ, և պրոֆեսիոնալ պարողները շատացան։ Այժմ մեզանից շատերը քոչարի պարել են սովորեցնում փոքրերին»,- պատմեց Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչ Միխայիլ Ասատուրովը։

Армянский танец Кочари

© SPUTNIK / АСАТУР ЕСАЯНЦՀայկական քոչարի

Հարցին, թե ինչպես է առաջացել քոչարին, շատերը պատասխանում են` չգիտենք: Ոմանք հարցին հարցով են պատասխանում. «իսկ ինչու՞ իմանանք, կարևորը, որ այս պարի հանդեպ սերը մեր արյան մեջ է»:

«Կարին» ազգագրական պարի համույթի հիմնադիր ու ղեկավար Գագիկ Գինոսյանը համաձայն չէ հայկական ժառանգության նկատմամբ ունեցած նման մոտեցման հետ:

«Մենք ինքներս շատ քիչ բան գիտենք մեր մասին, այդ իսկ պատճառով ուրիշները մերը շատ հեշտ են վերցնում ու իրենց վերագրում», — նշում է նա` ավելացնելով, որ մանկուց է պետք երեխայի մոտ հայրենասիրություն սերմանել:

Է՜յ, ջան-հայրենիք, ինչքա՜ն սիրուն ես, Սարերըդ կորած երկնի մովի մեջ. Ջրերըդ անո՛ւշ, հովերըդ անո՛ւշ, Մենակ բալեքըդ արուն ծովի մեջ: Քու հողին մեռնեմ, անգի՛ն հայրենիք, Ա՜խ, քիչ է, թե որ մի կյանքով մեռնեմ, Երնեկ ունենամ հազար ու մի կյանք, Հազա՛րն էլ սըրտանց քեզ մատաղ անեմ: Ու հազար կյանքով քու դարդին մեռնեմ, Բալեքիդ մատա՛ղ, մատա՛ղ քու սիրուն. Մենակ մի կյանքը թո՛ղ ինձի պահեմ,- Է՛ն էլ` քու փառքի գովքը երգելուն,- -Որ արտուտի պես վե՜ր ու վե՜ր ճախրեմ Նոր օրվա ծեգիդ, ազի՛զ հայրենիք, Ու անո՛ւշ երգեմ, բա՛րձր ու զիլ գովեմ Կանաչ արևըդ, ազա՛տ հայրենիք…

Առաջադրանքներ

  1. Կազմիր բարդ և ածանցավոր վեց բառ զարդ արմատով

Ծաղկազարդ, զարդանկար, զարդանախշ, գունազարդ, զարդատուփ, զարդեղեն, զարդանկար։

2. Կազմիր երկու նախադասություն շահ համանունով։

Նադիր Շահը գրավեց Թմուկ բերդը ի շնորհիվ իր խորամանկության։

Նա չհամաձայնվեց մասնակցել այդ նախագծին, քանի որ ոչ մի շահ չուներ դրանից։

3. Կազմիր վեց բառ _անց վերջածանցով։

Աշխատանք, ապռանք, հարդարանք, արտադրանք, հարգանք, զարդարանք։

4. Մեկ բառով բացատրիր տրված դարձվածքները և կազմիր նախադասություններ դարձվածքներով։

Գլուխ բերել, լեզու առնել, օձի լեզու թափել։

5. Գրիր տրված բառերի մեկ հոմանիշ, մեկ հականիշ։

Քնքուշ- հոմանիշ նուրբ, հականիշ կոպիտ

Տամուկ- հոմանիշ խոնավ, հականիշ չոր

Պայծառ- հոմանիշ

Էյ ջան Հայրենիք

***

Է՜յ, ջան-հայրենիք, ինչքա՜ն սիրուն ես,Սարերըդ կորած երկնի մովի մեջ.Ջրերըդ անո՛ւշ, հովերըդ անո՛ւշ,Մենակ բալեքըդ արուն ծովի մեջ: Քու հողին մեռնեմ, անգի՛ն հայրենիք,Ա՜խ, քիչ է, թե որ մի կյանքով մեռնեմ,Երնեկ ունենամ հազար ու մի կյանք,Հազա՛րն էլ սըրտանց քեզ մատաղ անեմ: Ու հազար կյանքով քու դարդին մեռնեմ,Բալեքիդ մատա՛ղ, մատա՛ղ քու սիրուն.Մենակ մի կյանքը թո՛ղ ինձի պահեմ,-Է՛ն էլ` քու փառքի գովքը երգելուն,- -Որ արտուտի պես վե՜ր ու վե՜ր ճախրեմՆոր օրվա ծեգիդ, ազի՛զ հայրենիք,Ու անո՛ւշ երգեմ, բա՛րձր ու զիլ գովեմԿանաչ արևըդ, ազա՛տ հայրենիք…

Առաջադրանքներ

Կազմիր 10 անձնանուններ Հասարակ գոյականներին։

Նվեր, Վահան, Հասմիկ, Գոհար, Նունուֆար, Աղավնի, Փիրուզ, Ծաղիկ, Ձյունիկ, Շուշան։

Գրիր 10 դարձվածքներ, որոնց մեջ կենդանու անուն կա և բացատրիր իմաստները։

Ուխտի ականջում քնել, Աղավնու սիրտ, Ջրի գին, Անմեղ գառ, Ծեր աղվես, Կոկորդիլոսի արցունքներ թափել, Նոյի ագռավ, Գայլի ախորժակ, Օձի կծած։